
«Հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, ՀՔԾ–ն, ԲԴԾ–ն այս կապակցությամբ որևէ անելիք կամ գոնե ասելիք չունե՞ն». պաշտպան

Ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ փնտրտուքի գործով կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ԱՊՕՐԻՆԻ՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա, և միայն այն բանի համար, որ ինչ-որ ֆեյսբուքյան կեղծ կամ իրական օգտատեր հայհոյել է մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին։
Ինձ մի բան է հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությությունը, Բարձրագույն դատական խորհուրդն այս կապակցությամբ որևէ անելիք կամ գոնե ասելիք չունե՞ն»։