Բաժիններ՝

«Schloss Krumbach» միջազգային դպրոցը հայտարարում է մրցույթ

«Schloss Krumbach» միջազգային դպրոցը հայտարարում է մրցույթ 14-15 տարեկան երեք շնորհալի երեխաների համար: Մրցույթը հաղթող երեխաների կրթության, կեցության և այլ ծախսերը կհոգա դպրոցը:

2021-2022 թթ. 9-րդ դասարան մրցութային կարգով ընդունվելու համար դիմորդները պետք է հանձնեն թեսթեր 6 առարկաներից, յուրաքանչյուր առարկայից պետք է ստանան առնվազն 5 միավոր 7 միավոր գնահատման համակարգով: Բացի նշված միավորներից «Schloss Krumbach» միջազգային դպրոցի դիմորդները պետք է նաև համապատասխանեն ընտրության հետևյալ չափանիշներին.

  • Հետաքրքրասիրություն, մոտիվացվածություն
  • Սոցիալական և ստեղծագործական գործունեություն
  • Տրամաբանական մտածողություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Պատասխանատվություն
  • Ցանկություն սովորելու «Schloss Krumbach» միջազգային դպրոցում
  • ՀՀ քաղաքացիություն կամ հայկական ծագումը հավաստող փաստաթուղթ

SKIS- ի ընտրող հանձնաժողովը ընդունում է 14-15 տարեկան ուսանողների դիմումները 2021 թ.-ի հունվարի 23-ից մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Առաջին փուլում պարտադիր է դպրոցի ավարտական վկայական, անգլերեն  լեզվով մոտիվացիոն նամակ և էսսե: Դիմումները ընդունելուց և դիմորդների տրամաբանական ունակությունները գնահատելուց հետո երկրորդ փուլը հետևյալ առարկաների առցանց թեստավորումն է՝ անգլերեն, մաթեմատիկա, պատմություն, էսսեներ, հարցազրույց, գերմաներեն:

Ժամանակահատված՝  փետրվար –  ապրիլի 5, 2021:

8-րդ և 9-րդ դասարանների ընդունելության թեստերը հաջողությամբ հանձնած դիմորդները պետք է պարտադիր անցնեն գերմաներենի առցանց թեստ A2 մակարդակում 2021 թ. մայիսին և  տեղում թեստ՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին:

Schl oss 1, 2851 Krumbach Austria T +43 676 54 09 630 E [email protected] W krumbach.school

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս