«Աշխարհի լավագույն թիմերում չկան սևամորթ մարզիչներ»․ Զեյդորֆը՝ ռասիզմի մասին
«Միլանի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Կլարենս Զեյդորֆը խոսել է ռասիզմի մասին:
«Ցավում եմ, որ համաձայնեցի 2014 թվականի հունիսին գլխավորել «Միլանը», այնուհետև համաձայնեցի ավելի շուտ սկսել աշխատանքը: Ինձ թույլ չտվեցին մրցաշրջանի վերջում շարունակել աշխատել: Ստիպված էի այլ առաջարկներ ընդունել` իմ մակարդակն ապացուցելու համար:
Ես ստիպված էի ռիսկի դիմել, քանի որ աշխատանքի քիչ հնարավորություններ ունեի, և մենք գիտենք, թե որն է պատճառը: Ես 12 տարի խաղացի Իտալիայում, բայց «Միլանից» հետո, նույնիսկ այնտեղ լավ աշխատած, ոչ մի զանգ չստացա: Նիդեռլանդները, իմ հայրենի երկիրը, և կրկին ինձ ոչ մի զանգ: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում մարզիչները: Ինչո՞ւ մեծ չեմպիոնները հնարավորություններ չեն ստանում աշխատել Եվրոպայում, որտեղ պատմություն է գրվել:
Ինչո՞ւ Պատրիկ Վիեյրան ստիպված է թռչել Նյու Յորք, իսկ Անրին՝ Կանադա: Մարզիչների համար հնարավորությունները հավասար չեն՝ եթե նայեք աշխարհի լավագույն թիմերի մարզիչներին, նրանց մեջ ոչ մի սևամորթ չկա:
Սա մտահոգում է հասարակությանը: Բոլորս, և հատկապես նրանք, ովքեր ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունեն, պետք է պատասխանատվություն ստանձնեն վաստակավոր աշխարհ ստեղծելու համար՝ աշխարհ, որում ամենաունակ մարդիկ պետք է առաջատար դիրքեր զբաղեցնեն։ Եթե ձգտենք, բոլորին դռները բաց կպահենք: Դա բազմազանությունն է, որը բերում է լավագույն արդյունքների»,- La Gazzetta dello Sport-ին ասել է Զեյդորֆը:
Սիրարփի Աղաբաբյան