
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 223, մահվան՝ 3 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 3159 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 799 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3958-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 113 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 903, փաստացի բուժվողներինը՝ 4373 (մեկ օրում ավելացել է 107-ով): Մեկ օրում արվել է 3509 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 700 797 թեստ: