Բաժիններ՝

Տոկիոյի ՕԽ կազմկոմիտեի նախագահը փոխվել է

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը փոխվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Կազմկոմիտեի նոր նախագահ է ընտրվել Սեյկո Հաշիմոտոն: Համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության գործկոմի նիստում:

56-ամյա Հաշիմոտոն չմշկորդ և հեծանվորդ է , յոթ Օլիմպիական խաղերի մասնակից, 1992թ. չմշկավազքի 1500 մետր տարածության բրոնզե մեդալակիր է, եղել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար: 2019-ի սեպտեմբերից զբաղեցնում է Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարարի պաշտոնը:

Կազմկոմիտեի` այժմ արդեն նախկին ղեկավար Յոշիրո Մորին հրաժարական է տվել կանանց դեմ կոշտ հայտարարություններ անելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728