Բաժիններ՝

«Կանեմ ամեն ինչ, որ Մեսսին մնա»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է ակումբի համար հարձակվող Լիոնել Մեսսիի կարևորության մասին:

«Ես ամեն ինչ կանեմ, որ Մեսսին մնա «Բարսելոնայում»: Դա երաշխավորելու համար հարկավոր է լուրջ առաջարկ անել:

Մեսսիի հետ պետք է վերաբերվել իրեն արժանի սիրով: Առաջարկը պետք է ֆինանսապես արժանի լինի, բայց նա դա չի անում գումարի դիմաց:

Ես նրան լավ եմ ճանաչում, նրա հետ լավ հարաբերություններ ունեմ: Նա այն տեսակը չէ, որ այստեղ լինի փողի համար: Իհարկե, սպորտային տեսանկյունից մրցակցային առաջարկ կպահանջվի, քանի որ նա հաղթող է, ցանկանում է կրկին հաղթել «Բարսելոնայի» հետ:

Մեսսին արժե ընդհանուր ծախսերի շուրջ 8%-ը, բայց նա ստեղծում է ակումբի եկամտի 30%-ը: Լեոն մեծ շահույթ է «Բարսելոնայի» համար, և նրա բերած եկամուտը շատ կարևոր է ակումբի համար: Դա բերում է ավելին, քան ծախսն է»,- ասել է Լապորտան:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս