Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Լիտվայի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը։
Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։