«Էլի ֆալստարտ արեցիք։ Գոնե սպասեիք՝ հարցազրույցն ամբողջ ծավալով հրապարակվեր»․ Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարելի էր անգամ չկարդալ որոշների հայտարարությունները, որովհետև նախագահի հարցուպատասխանի անոնսի հրապարակման պահից սկսել են պատրաստի տեքստեր բաժանել։

Էլի ֆալստարտ արեցիք։ Գոնե սպասեիք՝ հարցազրույցն ամբողջ ծավալով հրապարակվեր։

Թե չէ միանգամից խոսեցին մշտապես երրորդ ճանապարհ «փնտրողները», բայց մշտապես նիկոլին հարմար ճանապարհ ընտրողները։

Երեկ նախագահը խոսեց իրողությունների մասին։ Մեծ հաշվով բաձրաձայնեց այն, ինչ բոլորն են գիտակցում։ Առաջին մասի հրապարակումից հետո սպասումը կրկնապատկվեց։ Նախագահի խոսքին ու ապագայի առաջարկներին սպասում են։

Խոսքս ամենևին էլ ընկճելու միտում չունի, սակայն դուք կանխատեսելի եք նաև այսօրվա եթերից հետո։ Ուստի ձեր բոլորի ճանապարհը մեկն է, անպայմանական հեռացումը։
Վաղը նոր թափով կսպասենք նոր անհեթեթությունների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728