Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 13.233 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 13 233-ով, դա նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 10-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 099 323-ի, փետրվարի 16-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,32 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 393 681 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 17 627-ով: Իսկ ընդամենը բուժվել է 3 624 663 մարդ:
Դուրս գրված հիվանդների բաժինը շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 88,4 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը մեկ օրում աճել է 459-ով՝ մեկ օր առաջվա 394-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 80 979 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1,98 ոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: