
Ֆեդերերը վերսկսում է մասնակցությունը միջազգային մրցաշարերին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը տևական դադարից հետո վերսկսում է մասնակցությունը միջազգային մրցաշարերին:
Ֆեդերերը կմասնակցի Դոհայի ATP 250-ին միջազգային մրցաշարին, որին կհաջորդի Դուբայի ATP 500-ը: Երկու մրցաշարերը նախատեսված էր մարտ ամսին (8-13-ը և 15-20-ը):
Ֆեդերերը վերջին անգամ միջազգային մրցաշարի մասնակցել է 2020 թվականի հունվարին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը: Ֆեդերերը նման որոշում է կայացրել, հաշվի առնելով նախորդ մրցաշրջանում ակտիվ մասնակցությունը մի շարք մրցաշարերի և առավել հաջող մեկնարկում ունենալու համար մտադիր է չմասնակցել Australian Open-ին: