Բաժիններ՝

ԱՄՆ-ում ցրտելու և վատ եղանակային պայմանների պատճառով փակվել են հինգ օդանավակայաններ

ԱՄՆ-ում հինգ օդանավակայաններ դադարեցրել են իրենց աշխատանքը կտրուկ ցրտելու եւ եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Այդ մասին են վկայում փետրվարի 15-ին ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության տարածած տվյալները։

Վարչության տվյալներով՝ ներկայումս փակ են երկու միջազգային օդանավակայաններ Տեխասի եւ Միսիսիպիի նահանգներում, ինչպես նաեւ երեք տարածաշրջանային օդանավակայաններ, որոնք գտնվում են Տեխասում եւ Լուիզիանայում:

Ինչպես նշում է CNN հեռուստաընկերությունը, ընդամենը փետրվարի 15-ին ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 3 700 չվերթ: Կտրուկ ցրտելու պատճառով երկրի ավելի քան 4 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, այդ թվում 3,6 միլիոնը Տեխասում:

Դալասում (Տեխասի նահանգ) ջերմաչափի սյունն իջել էմինչեւ Ցելսիուսի մինուս 15 աստիճան, Օկլահոմա Սիթիում (Օկլահոմայի նահանգ)՝ մինչեւ մինուս 21, Քանզաս Սիթիում (Միսուրիի նահանգ)՝ մինչեւ մինուս 35 աստիճան: Ինչպես նշում է CNN-ը, ներկայիս ջերմաստիճանային արժեքները այդ քաղաքների համար դարձել են ռեկորդային 1989 թվականից ի վեր: ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը կանխատեսում է հետագա ցրտացում Տեխասում: Այդ նահանգում օդի միջին ջերմաստիճանն, ինչպես սպասվում է, կիջնի մինչեւ մինուս 26 աստիճան:

Ինչպես տեղեկացրել է ABC հեռուստաընկերությունը, Հյուսթոնում կանխատեսվում է ամենացուրտ եղանակը վերջին 122 տարվա ընթացքում: Ցրտերի պատճառով Միացյալ Նահանգների մի քանի խոշոր նավթավերամշակման ձեռնարկություններ հարկադրված են դադարեցնելու իրենց աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս