Ռուսաստանը թեստ է գրանցել SARS-CoV-2-ի բրիտանական հիմնամանրէի հայտնաբերման համար
«Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտն աշխարհում առաջին թեստ-համակարգն է մշակել կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէի հայտնաբերման համար: Այդ մասին հաղորդել է գերատեսչության կայքը։
Այն գրանցել են: Ապացուցվում է, որ հաստատված մուտացիայով կլինիկական նմուշների փորձարկումներն արձանագրել են նման թեստերի բարձր ստույգությունը:
Նոր տեխնոլոգիան, ինչպես նշել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, թույլ է տալիս ազդանյութեր ստեղծել կորոնավիրուսի բոլոր մուտացիաների, ինչպես նաեւ մյուս այն ինֆեկցիաների հայտնաբերման համար, որոնք պահանջում են զանգվածային թեստավորում: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա:
Այն բանի ապացույցներ, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր հիմնամանէն ավելի մահացու է կամ ավելի հաճախ է առաջացնում հիվանդության ծանր ընթացք, գիտնականները չեն գտել:
Այնուամենայնիվ, մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, դադարեցրել են ավիահաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ ռուսաստանյան պատվաստանյութերն արդյունավետ կլինեն COVID-19-ի նոր հիմնամանրէի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: