Բաժիններ՝

Արքայազն Ուիլյամը հայտարարել է Քեյթ Միդլթոնից բաժանվելու մասին

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը բաժանվել են նախքան իրենց երջանկությունը ձեռք բերելը։ Հարաբերությունների խզումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ, երբ ապագա ամուսինները Շոտլանդիայում էին սովորում։

Բրիտանական գահի ժառանգորդը գերադասում է չհիշել կյանքի այդ շրջանի մասին, սակայն երբեմն ստիպված է լինում մեկնաբանել տարիներ առաջ տեղի ունեցածը։ Մամուլի հետ վերջերս կայացած շփման ընթացքում Ուիլյամը հրապարակային հայտարարություն է արել ՝ հույս ունենալով, որ թեման կփակվի:

Արքայազնի խոսքով՝ իրենք Քեմբրիջի ապագա դքսուհու հետ բախվել են բազմաթիվ խոչընդոտների, մինչեւ ի վերջո ամուսնացել են։ Ուիլյամը նշել է, որ սկզբում իրեն անհրաժեշտ էր հասկանալ, կողմնորոշվել իր հետագա կյանքի հետ կապված։ Իսկ հաշվի առնելով, որ Քեյթի հետ նա ծանոթացել է բավականին երիտասարդ տարիքում, լավագույն որոշումը հարաբերություններում դադար վերցնելն էր։

«Մենք երկուսս էլ շատ երիտասարդ էինք, դա համալսարանում էր։ Մենք շատ էինք փորձում գտնել մեր սեփական ճանապարհը։ Մենք մեծացել ենք, դրա համար տարածք էր պետք։ Բայց, ի վերջո, այն ամենն, ինչ տեղի է ունեցել, տարել է դեպի լավը», – հայտարարել է Ուիլյամը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս