Գարեգին Նժդեհը մեր մեծագույն զորավարներից է, ամեն ընտանիքում նրա նկարը պետք է պատից կախված լինի. Աննա Մայիլյան

«Գարեգին Նժդեհի յուրաքանչյուր ասույթ որպես գիրք պետք է ունենանք մեր սեղանին, որպես երկրորդ Աստվածաշունչ: Յուրաքանչյուր ծնված երեխա պետք է դաստիարակվի Նժդեհի գաղափարներով, բացառվում է՝ որպես ֆաշիստ ընկալվի: Որպես հայ մարդ՝ արգելում եմ Նժդեհի մասին խոսել ինչ-որ ֆաշիստական ակնարկով: Այդ մի մարդը կարողացավ հայերին մղել ազգային-ազատագրական պայքարի և ազատագրեց Սյունիքը: Գարեգին Նժդեհը մեր մեծագույն զորավարներից է, ամեն ընտանիքում նրա նկարը պետք է պատից կախված լինի»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց  երգչուհի Աննա Մայիլյանը՝ հավելելով, որ այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրի հետ, պետք է արթնացնի ժողովրդին, մղի ազգայինը պաշտպանելու գաղափարին:

Երգչուհին կարևորեց ազգային արժեքների հիման վրա դաստիարակվելը:

Թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանն էլ առաջարկեց տեսնել, թե ինչ տեղի ունեցավ այս 3 տարվա ընթացքում:

«Այսպիսի ֆորմուլա կա. եթե ուզում ես երկիրը քանդել, ուրեմն պետք է ստել, երկրի ղեկավար նստեցնել դիլետանտներին: Թողնում ես ինքնահոսի, ու ինքն իրեն քանդվում է: Մեզ մոտ ամեն ինչ սկսվեց կեղծ կատեգորիաներով: Ազգային պայքարը փոխվեց հեղափոխությամբ: Պատմության մեջ երբեք ոչ մի հեղափոխություն ոչ մի ազգի երջանիկ չի դարձրել: Ես կոչ կանեմ երիտասարդներին. Սիրելի՛ երիտասարդներ, ժամանակ գտեք, գոնե շաբաթը մեկ, 10 րոպեով այցելեք Եռաբլուր: Ինձ թվում է՝ մի աշխարհ շուռ կգա, ու կհասկանան, թե ինչ է  տեղի ունեցել, ու ինչ է պետք անել, որ սա այլևս չկրկնվի»,- նշեց թավջութակահարը:

Տեսանյութեր

Լրահոս