«Ես ճիշտ էի, երբ ասացի, որ Զլատանը միակն է, ով կարող է փրկել «Միլանը»»․ Ռայոլա
Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, մի շարք հայտնի ֆուտբոլիստների և «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է շվեդ հարձակվողի մասին:
«Իբրահիմովիչը չի զարմացնում ինձ: Ես ասացի, որ «Զլատանը միակն է, ով կարող է փրկել «Միլանը», և ես ճիշտ էի:
Ես չգիտեմ, թե ինչ է պլանավորում Զլատանը, բայց նա մյուսներին ավելի լավն է դարձնում: Նա անձնուրաց է, և «Միլանը» պետք է ակումբը վերադարձնի այնտեղ, որտեղ պետք է լիներ:
Նրանք դա հասկացան, ես շատ ուրախ եմ նրա, «Միլանի» և երկրպագուների համար»,- ասել է Ռայոլան:
Սիրարփի Աղաբաբյան