Գուրգեն Ներսիսյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր՝ փետրվարի 11-ին, կայացած հերթական նիստում քննարկվել է ԱՀ նախագահի կողմից ներկայացված ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու համար Խորհրդարանին ներկայացրած Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:
Գուրգեն Ներսիսյանի ներկայացնող համապարփակ ելույթով նախ հանդես է եկել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: Ապա ելույթ է ունեցել թեկնածուն՝ պատգամավորներին խոսելով իր տեսլականը:
Պատգամավորների հարցերից հետո տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն, որին մասնակցել են ԱԺ բոլոր պատգամավորները: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի հրապարակած արդյունքների համաձայն՝ 30 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունն արժանացել է Խորհրդարանի հավանությանը: