«Դավաճաններն ինտենսիվ հանձնում են հայրենիքը». Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դավաճաններն ինտենսիվ հանձնում են հայրենիքը❗️
Դեկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության դեռևս անհայտ ներկայացուցիչների միջև ստորագրված համաձայնագիրը սահմանադրական կարգի հերթական առերևույթ տապալումն է, որը գործող իշխանության նախկին հանցավոր արարքների հետ համակցության մեջ հավաստում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պետական դավաճանության փաստը։
Այդ համաձայնագրի 2-րդ կետով, ըստ էության, որոշվել է Սյունիքի-Զանգելանի-Կուբալթուի հատվածում Հայաստանի պետական սահմանը, ինչը Սահմանադրության և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կոպտագույն խախտում է, և անկասկած ժամանակի ընթացքում ցմահ ազատազրկման պատժատեսակի տեսքով հետևանքներ է առաջացնելու այդ փաստաթղթի շուրջ բանակցած, այն ստորագրած և ստորագրելու հանձնարարություն տված պաշտոնատար անձանց համար։
Ակնհայտ է, որ իշխանության այս ամենի համար պատասխանատու անձինք շատ լավ գիտակցում էին այդ հեռանկարը։ Այդ իսկ պատճառով վերոնշյալ փաստաթղթի ինքնին գոյության փաստը եւ՛ այսքան ժամանակ գաղտնի էր պահվում, եւ՛ դեռ գաղտնի են այն ստորագրողները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իրեն հարիր կերպով՝ հայտարարում էր, որ այդ տարածքները հանձնվել են ոչ թե գրավոր, այլ բանավոր պայմանավորվածության հիման վրա։
Արտաքին գործերի նախարարն էլ, իր հերթին, հայտարարում է, որ տեղյալ չի եղել այդ փաստաթղթից։
Այսինքն, ?Հայաստանի, Ռուսաստանը, Ադրբեջանը ստորագրում են փաստաթուղթ, որի հիման վրա Արդբեջանին անցնում են նոր տարածքներ, ?որոշվում է հայ-ադրբեջանական պետական սահմանը, ?այդ սահմանի երկայնքով տեղակայվում են ռուսական զորամիավորումներ, իսկ արտաքին գործերի նախարարը հայտնում է, որ տեղյակ չէ եղել այդ փաստաթղթերի ստորագրման փաստից։
Այս ամենը կառավարման համակարգում բարդակի, մեղքը միմյանց վրա գցելու և ապագայում անխուսափելիորեն սպասվող քրեական պատասխանտավությունից ամեն եղանակով խուսափելու ցայտուն օրինակ է, եւ մեր հայրենիքը վաճառելու վերաբերյալ հերթական փաստ:
Հ. գ. Տեսնես էս ներքին հայատյացները գոնե պատկերացնո՞ւմ են իրենց ահեղ դատաստանը»: