Բաժիններ՝

«Ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65-ամյակը։ Հանելո՞ւ եք». Գևորգ Թամամյան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարդում եմ բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, ու անընդհատ ուզում եմ հարցնել` այդ որ պայծառ միտքն է որոշ կետերը երկնել։

Օրինակ`

«Գիտական կազմակերպության տնօրենի (նաեւ բուհի ռեկտորի) պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին»:

Բացեցի աշխարհի լավագույն համալսարանների ղեկավարների կենսագրականները, եւ ինչ`

Հարվարդի համալսարանի նախագահ Լոուրենս Բեքոու – 70տ
Օքսֆորդի համալսարանի ղեկավար (chancellor) – Քրիստոֆեր Փաթթեն – 77տ

MIT նախագահ – Լեո Ռաֆայել Ռեյֆ – 70տ

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր – Վիկտոր Սադովնիչի – 81տ (պաշտոնավարում է 1992թ-ից)

Ի՞նչ հարց եք ուզում լուծել: Ի՞նչ եք դրանով ուզում ասել: Ի՞նչ հիմքով եք նման առաջարկ անում:

Շարունակեմ կարդալ նոր օրինագծի մտքի գոհարները, համոզված եմ «հայտնագործությունների» պակաս չի լինի:

Հ.Գ. Ի միջի այլոց, նայեցի, ապրիլի 28-ին լրանալու է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի 65-ամյակը։

Հանելո՞ւ եք: Գոնե շուտ ասեք մարդը իմանա…

Չգիտես ինչու վերջերս սկսել եմ ավելի հաճախ հիշել Օրուելի «Անասնաֆերման»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս