Բաժիններ՝

Ռոնալդուն զիջում է Պելեին 23 գոլով, Մեսսին՝ 33

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ակումբային մակարդակում խփել են 500 և ավելի գոլ:

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 661 գոլով երրորդ տեղում է: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հինգերորդն է (651), «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 15 լավագույնների շարքում է (501):

2021 թվականի ցուցակում ներառված են.

Ռոմարիո (նախկինում «Բարսելոնա», ՊՍՎ, «Վասկո դա Գամա») – 689 գոլ

Պելե (նախկինում «Սանթոս», «Նյու Յորքի Կոսմոս») – 684

Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս») – 661

Յոզեֆ Բիկան (նախկինում «Սլավիա» Պրահա, «Ռապիդ» Վիեննա) – 656

Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 651

Ֆերենց Պուշկաշ (նախկինում «Ռեալ», «Հոնվեդ») – 645

Ջիմի Ջոնս (նախկինում «Գլենավոն») – 635

Ջո Բամբրիկ (նախկինում «Չելսի», «Լինֆիլդ») – 593

Էուսեբիո (նախկին «Բենֆիկա») – 581

Գերդ Մյուլլեր (նախկինում «Բավարիա») – 566

Գլեն Ֆերգյուսոն (նախկինում «Գլենավոն», «Լինֆիլդ») – 562

12-13-ին: Ֆերնանդո Պեյրոտեու (նախկինում «Սպորտինգ») – 538

12-13-ին: Ջիմի Մաքգրորի (նախկինում «Սելթիկ») – 538

Ուվե Սեյլեր (նախկինում «Համբուրգ») – 508

Զլատան Իբրահիմովիչ («Միլան») – 501

Ալֆրեդո Դի Ստեֆանո (նախկինում «Ռեալ») – 500

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս