
Ցիցիպասը 4 ժամ 30 րոպե ձգված մրցախաղից հետո AO-ի երրորդ շրջանում է

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը 4 ժամից ավել ձգված մրցածաղից հետո դուրս եկավ Ավստրիալիայի բաց առաջնության երրորդ շրջան:
Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ցիցիպասի մրցակիցը Ավստրալիան ներկայացնող Տանասի Կոկինակիսն էր: 4 ժամ 33 րոպե ձգված մրցախաղում հույն Ցիցիպասը հաղթեց 5 սեթերի համառ պայքարից հետո` 6:7, 6:4, 6:4, 6:7, 6:4 հաշվով:
Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է: