«Ռևանշ լինելու է․ դա իմացեք հաստատ»․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ իշխանավորները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են հրամցնել իրենց խայտառակ պարտությունը պատերազմում և թուրքերի հետ «քիրվայության» անհրաժեշտութունը, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան.
Ինչո՞վ է պայմանավորված իրենց և ադրբեջանցիների տեսլականի համընկնումը առ այն, որ պետք է անհերքելի ընդունել ներկա իրավիճակը և «շարժվել» առաջ ։
Ես անկեղծ եմ հարցնում, չեմ փորձում ինչ-որ բան ավել կամ պակաս ասել։
Իրականում, թե´ փաշինյանականները, թե´ ադրբեջանցիները շատ ակտիվ տանում են առաջ երկու թեզ` առաջին երկուսն էլ այս, կամ այլ կերպ ամեն առիթով խոսում են տարածաշրջանային «կոմունիկացիաների» վերաբացման մասին։
Ընդ որում, փաշինյանականները այս «գործարքը» ներկայացնում են որպես` երկնային մանանա, ինչը ճիշտ հակառակն է, քանզի նույն կոմունիկացիաների բացումը առանց ռազմադիվանագիտական լրջագույն աշխատանքների միանշանակ վտանգավոր է:
Եվ երկրորդը`փաշինյանական թևը լուրջ դեմքով և զրնգուն ձայնով համոզում է բոլորին, որ պետք է մերվել, կուլ տալ իրենց կործանանար և հակահայկական իշխանության հետևանքների հետ և ամենակարևորը` նրանք բոլորին համոզում են, որ չի կարելի հույս ունենալ և նույնիսկ մտածել` իրենց կողմից թուրքին հանձնած մեր հայրենիքի վերադարձի մասին։
Ուրեմն միանշանակ տխրացնեմ իրենց բոլորին…
Ւմացեք… մենք թուրքի ձեռքից վերադարձնելու ենք մեր Հայրենիքը, սա անհերքելի է։
Թող բոլորը իմանան, ռևանշ լինելու է և մեր Շուշին, Հադրութը, Շուռնուխը, Գանձակը, Նախիջևանը վերադառնալու են:
Դա իմացեք հաստատ»։