
2020թ․ տարածաշրջանում գրանցվել է 1650 երկրաշարժ

2020 թվականին տարածաշրջանում գրանցվել է 1650 երկրաշարժ, որոնցից ամենաուժգինը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ 5.9 մագնիտուդով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:
«Իրանում տեղի ունեցած երկրաշարժը գրանցվել էր ՀՀ-ի հետ սահմանից մոտ 100-120 կմ հեռավորության վրա: Սյունիքի մարզում երկրաշարժը զգացվել էր ոչ բոլորի կողմից, քանի որ հեռավորությունը մեծ էր: Անցյալ տարի երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ՝ Իգդիրի տարածքում, որը բնակչությունը զգացել էր, սակայն այն թույլ էր՝ 4.1 մագնիտուդ»,- նշեց Մարգարյանը: