Բաժիններ՝

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Հերթական դեպքը ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:

Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 8-ին «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Երևան քաղաքի անչափահաս մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728