
Անդրեյ Կոնչալովսկու ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի համառոտ ցանկում

Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերնե՛ր» ժապավենը հայտնվել է «Օսկար»-ի անվանակարգորդների համառոտ ցանկում: Այդ մասին ասվում է կինոակադեմիայի կայքում։ «Արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» կատեգորիային մասնակցելու հայտ են ներկայացրել 93 երկրներ:
Համառոտ ցանկում հայտնվել են 15-ը, այդ թվում՝ դանիական «Եվս մեկական», ֆրանսիական «Դու եւ ես» եւ գվատեմալական «Լա Յորոնա» կինոնկարները, ինչպես նաեւ աշխատանքներ Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հոնկոնգից, Իրանից, Կոտ-դ՛Իվուարից, Մեքսիկայից, Նորվեգիայից, Չեխիայից, Ռումինիայից եւ Թունիսից: «Թանկագին ընկերնե՛ր» ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա եւ պատմում է 1962 թվականին Նովոչերկասկում աշխատողներին գնդակահարելու մասին:
Կինոնկարն արդեն մի քանի մրցանակ է ստացել. «Արբանյակ՝ Լեհաստանի երկնքում» ռուսաստանյան ֆիլմերի փառատոնի մրցանակը, Վենետիկում ժյուրիի հատուկ մրցանակը, «ԿինոՌեպորտյոր» հանդեսը այն ճանաչել է տարվա ֆիլմ: Կոնչալովսկին ինքը որպես լավագույն ռեժիսոր դարձել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի դափնեկիր: Այս տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն անցկացվելու է 93-րդ անգամ: Միջոցառումը նշանակված էր փետրվարի 28-ին, բայց համավարակի պատճառով այն տեղափոխել են ապրիլի 25-ին:
Անվանակարգորդներին կհայտարարեն մարտի 15-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: