Բաժիններ՝

Օբամայի համար կարված մարզակոշիկներն աճուրդի կհանվեն Sotheby՚s-ի կայքում

Մարզակոշիկները, որոնք Nike ընկերությունը հատուկ կարել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի համար, առաջիկա ուրբաթ օրը վաճառքի կհանվի Sotheby՚s (“Buy Now” website)առեւտրական տան կայքում՝ զույգի համար 25 հազար դոլար մեկնարկային գնով: Փետրվարի 8-ի երեկոյան այդ մասին հայտնել է New York Post թերթը։

 

Հրատարակության տվյալներով՝ դա այն երկու զույգերից մեկն է, որոնք 2009 թվականին Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի համար կարվել են հատուկ պատվերով: Hyperdunk մոդելի 43,5 (ամերիկյան 12,5) չափսի «բասկետբոլի կոշիկի» երկրորդ զույգը հենց այն ժամանակ Օբամային է տրվել որպես նվեր, հայտնել են աճուրդային տանը: «Օբամայի՝ այդ խաղի հայտնի երկրպագուի համար բասկետբոլի կոշիկները բնական ընտրություն էին: Այս կոնկրետ զույգը (նախագահի համար) Nike-ի (պատրաստած արտադրանքի) միակ հաստատված նմուշն է,- մեջբերում է հրատարակությունը Sotheby՚s -ի ներկայացուցիչ Բրահմա Ուոթչերի խոսքը:- Շատ հաճելի է շուկայում այսպիսի բացառիկ լոտ ներկայացնելը: Հուսով ենք, որ դիպուկ նետում կլինի զամբյուղը»: Մարզակոշիկները սպիտկամոխրագույն երանգներով են՝ Nike-ի սեւ ֆիրմային տարրերով: Կոշկաքթերին զարդակարված են 44 թվերը, իսկ լեզվակներին՝ նախագահական զինանշան՝ արծվի պատկերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս