«Ամեն ինչ կտայի, որ իմ այդ կանխատեսումն իրականություն չդառնար, բայց դարձավ». Աղվան Վարդանյան

Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր անդրադարձավ 2018 թվականին ԱԺ–ում հնչեցրած իր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու, քանի որ «արյուն է տեսնում»:

«Ամեն ինչ կտայի, որ իմ այդ կանխատեսումն իրականություն չդառնար, բայց իրականություն դարձավ շատ ավելիով, քան կարելի էր այդ մասին մտածել։ Այո՛, սա նկատի ունեի: Բառացի վերջերս այդ ելույթս տեսա, այնտեղ խոսել եմ նաև Արցախի մասին, ասել եմ, որ չեմ բացառում, որ այդ ամենն անդառնալի ողբերգական հետևանքներ է ունենալու իմ ժողովրդի, հրաշալի երիտասարդների, Արցախի, մեր պետականության համար:

Ցավոք, այդ կանխատեսումն իրականություն դարձավ: Ճանապարհը մեկն է, կա՛մ այս բանը գնալու է, կա՛մ Հայաստան չի լինելու: Այն բոլոր հեքիաթները, թե մարդիկ չեն համախմբվում, դուրս չեն գալիս, հանգիստ եղեք՝ խորքում դեռևս թաքնված, գուցե դեռ ոչ ամբողջական մեր տեսակը շարունակվելու է, իսկ այս տեսակը մեր կյանքից վերանալու է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս