
Tesla-ն 1.5 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել բիթքոին կրիպտոարժույթում

Հայտնի Tesla ընկերությունը 1.5 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել բիթքոին կրիպտոարժույթում: Այս մասին նշվում է ընկերության հաշվետվություն մեջ՝ հրապարակված ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում:
«Մենք բիթքոինի մեջ ներդրել ենք շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ համաձայն մեր քաղաքականության և կարող ենք գնել կամ պահպանել թվային ակտիվները ժամանակավոր կամ երկարաժամկետ: Ավելին, մենք ծրագրում ենք մոտ ապագայում սկսել օգտագործել բիթքոինը որպես մեր արտադրանքի դիմաց վճարման տարբերակ»,- ասվում է Tesla-ի կողմից հանձնաժողովին տրամադրված փաստաթղթում:
Tesla-ին ներդրումից հետո բիթքոինի արժեքն աճել է 11.8 տոկոսով և հասել 43.8 հազար ԱՄՆ դոլարի: