«Սրանց համակարգային դավաճանությունը սահմաններ չի ճանաչում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանց համակարգային դավաճանությունը սահմաններ չի ճանաչում։

Այսօր էկոնոմիկայի նախարարություն այցելած մարդկային ձև ունեցող տմարդը խոսել է կորոնավիրուսի հաղթահարման հաջողությունների մասին։ Ինչ որ համեմատություններ է արել տարածաշրջանի և աշխարհի մակարդակով մեր ունեցած հաջողությունների մասին։

Հանդիպման ներկա գտնվածների զարմանքն ու շփոթմունքն անգամ սրան չեն սթափեցրել։

Այդ պատճառով որոշեցի թվարկել այդ գլխապտույտ առաջացնող «հաջողությունները», որոնք, հիրավի, գրանցել ենք միայն կառավարության ձև ստացած անբովանդակների «բացառիկ ջանքերի» շնորհիվ։
ՀՀ-ն այն երկրների ցանկում է, որտեղից տեղաշարժը կանոնակարգվում է բացառիկ խիստ պայմաններով։

Այն ժամանակ, երբ աշխարհը ընդհանուր կանոնակարգումների շնորհիվ վերադառնում է ազատ
տեղաշարժի պայմաններին։

Մենք նույնիսկ դուրս ենք մնացել փոխադարձություն ակնկալելու չափիչից։ Վրաստանն անգամ մեր թեստի պատասխանին չի վստահում։ Մինչդեռ ՀՀ-ն Վրաստանում արված պատասխանը դիտում է բավարար պայման։

Ավելի հեռուն գնալով՝ լրացուցիչ նվաստացումներ հարևան երկրից։ Ճամփորդելու համար մեր՝ փաստացի պարտադիր վակցինացիայի առկայություն, երբ ողջ աշխարհը որդեգրել է դրա կամընտրության հնարավորությունը։Սա էլ երևի հայկական կողմի սարքած դիվանագիտական սկանդալի հետևանքն է։

Տարածաշրջանի մասշտաբներից գալով մեզ ասեմ՝ մինչև հիմա չգիտենք, թե կորոնավիրուսային հազարավոր մահերն ինչի արդյունքում են վրա հասել։ Կանխելով սպասելի պատասխանը ասեմ՝ կորոնավիրուսը մահվան պատճառ չէ։

Չգիտենք այդ տարածաշրջանային «գիգանտ» կառավարության նիկոլը քանի անգամ վարակվեց ու քանի օրում բուժվեց։ Դա էլ երևի գաղտնի են պահում, որ հանկարծ աշխարհը չօգտվի բուժման այդչափ արդյունավետ մեթոդներից։

Ծախսված աստղաբաշխական գումարներներից էլ մնաց միայն կորոնավիրուսի համար հատկազված 5 աստղանի հյուրանոցը ու «մասկի շոուն»։

Իսկ մեզ մնում է գուշակել հաջորդ «հանճարեղ» քայլի իմաստը, թե ինչու սրանք մինչև հիմա չեն կնքել ռուսական վակցինայի ներկրման պայմանագիրը։

Մեր առողջապահության գոյատևման միակ գրավականը եղել են ու մնում են բուժաշխատողներն ու ոլորտում աշխատողները, որոնց շատ հեշտ մոռացան սրանք, իրենց հերթական հերոսների PR-ն ավարտելուց հետո։ Հիմա էլ չես լսի հերոս բժշկի, շտապ օգնության վարորդի կամ դիմակ բաժանող ոստիկանի մասին։

Նույն տրամաբանության մեջ չշարժվեք, թե բա 25.000-ի կյանք ենք փրկել։

Երևի կորոնավիրուսից առաջ էլ էիք պայմանավորվել, որ ինչ էլ լինի դուք ձեզ պարտված չեք զգա։

Ոնց որ ոչինչ պայմանավորվելով չեղավ։ Ջախջախված, պարտված, թույլ ու նվաստացած։ Սա է ձեր՝ տմարդկանց, պայմանավորվածությունների արդյունքները»։

Տեսանյութեր

Լրահոս