Երբ կրիտիկական զանգված կլինի փողոցում կանգնած, այդ ժամանակ գործողությունները կլինեն շատ ավելի արմատական. Բաբկեն Հարությունյան

«Իշխանության երազանքն է, որպեսզի ընդդիմությունը դադարեցնի պայքարը, և իրենք շարունակեն մսխել պետական բյուջեն, կոպեկներով սեփականաշնորհել պետական գույք հանդիսացող վերջին կրճոնները, արտաքին պարտքը ավելացնեն»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները պարտավոր են ստանձնել քաղաքական պատասխանատվություն՝ առաջնորդել ժողովրդին, բայց չի կարելի ասել, որ ընդդիմությունը գնա, այս իշխանությունից ազատի, մենք էլ ասենք՝ շնորհակալություն, ծափ տանք:

«Երբ կրիտիկական զանգված կլինի փողոցում կանգնած, այդ ժամանակ գործողությունները կլինեն շատ ավելի արմատական»,- ասաց նա:

Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ Բաբկեն Հարությունյանը նշեց, որ, ինչպես բազմաթիվ, այնպես էլ՝ այս խոստումը չկատարվեց:

«Երբեք ՀՀ որևէ քաղաքացի թող չմտածի, որ ինքը տանը նստի, որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է գնա՝ այս դավաճանին հեռացնի իշխանությունից, բայց  այս դավաճանի գործունեությունը կհանգեցնի նրան, որ թուրքը կհասնի ձեր տներին՝ լինի տնտեսական պատերազմի տեսքով, թե այլ կերպ»,- հավելեց «Հայրենիք» կուսակցության անդամը:

Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն էլ շարունակելով գործընկերջ խոսքը՝ ասաց, որ հարցերի հանգուցալուծումը քաղաքական ճանապարհով են տեսնում:

«Եթե մտածեինք, որ հակասահմանադրական ճանապարհ պետք է ընտրվի, միգուցե կազմակերպված ինչ-որ հանցավոր խումբ կստեղծվեր»:

Բանախոսները հայտնեցին նաև, որ փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս