Բաժիններ՝

«Մենք բոլորս նույն նավակում ենք»․ Զիդանը՝ «Ռեալի» խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին:

– Այս մրցաշրջանում երբևէ զգացե՞լ եք, որ «Ռեալում» ձեր ապագան կասկածի տակ է:

– Ոչ։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք: «Ռեալում» բոլորը սատարում են ինձ:

Մենք պետք է վերականգնենք ճիշտ հունը, ինչպես երեք շաբաթ կամ մեկ ամիս առաջ: Մենք պետք է ընդունենք դժվարությունները, երբ դրանք առաջանում են: Մենք ուզում ենք փոփոխություն մտցնել: Մենք ունենք հիանալի թիմ, լավ խաղացողներ, շատ լավ խաղացողներ, և նրանք այստեղ շատ բան շահեցին: Ոչինչ չի խանգարի մեզ քրտնաջան աշխատել:

– Ցանկանո՞ւմ եք հաջորդ մրցաշրջանում լինել «Ռեալի» մարզիչը: Սրա համար ուժ զգո՞ւմ եք:

– Դա է հարցը (ծիծաղում է.- Ս.Ա.): Բայց դու այստեղ ես սրա համար: Ինձ հետաքրքրում է շարժումը «ամեն օր» ձևաչափով: Ես հաջորդ խաղից այն կողմ չեմ նայում: Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս