Բաժիններ՝

Մեսսիին դուր չի գալիս ՊՍԺ-ի աղմուկը, «Սիթին» գործում է լուռ

ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:

Ըստ ESPN-ի՝ «Սիթին» ուշադիր հետևում է իրավիճակին՝ ընտրելով մարտավարություն, որը ՊՍԺ-ի մարտավարության հականիշն է: Թիմի մի քանի խաղացողներ, ինչպես նաև գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և մարզական տնօրեն Լեոնարդոն բացահայտ հայտարարություններ են տարածել ակումբի՝ Մեսսիին ձեռք բերելու ցանկության մասին:

«Բարսելոնայի» աղբյուրն ասում է, որ արգենտինացու նկատմամբ ՊՍԺ-ի մոտեցումը սխալ է. «Նրանք սխալվում են՝ օգտագործելով այս ռազմավարությունը: Լեոյին դուր չի գալիս այս ամբողջ լրատվական աղմուկը, նույնիսկ ավելի քիչ դուր են գալիս այս բոլոր մեկնաբանությունները»:

Հաղորդվում էր, որ «քաղաքայինները» մտադիր են ակտիվ աշխատանքներ սկսել Մեսսիին ակումբ տեղափոխելու ուղղությամբ մարտին կամ ապրիլին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս