Ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ կցելով Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության տեսանյութը:
«Կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:
Ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է:
Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաեւ քաղաքական ապագային»,- գրել է Փաշինյանը: