Բաժիններ՝

Գողության ու փորձի դեպքեր են բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Փետրվարի 3-ին, ժամը 8.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի մի խանութից գողություն են արել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ փետրվարի 2-ից 3-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել փող և օծանելիք:
Հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել են Երևանում բնակվող երեք երիտասարդ, որոնցից երկուսը նախկինում դատապարտվել էին:

Փետրվարի 4-ին երեք կասկածյալներն էլ Խանջյան փողոցից բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք փետրվարի 2-ից 3-ը բացել էին Սայաթ-Նովայի պողոտայի խանութներից մեկի դուռը և սրահից հագուստ ու օծանելիք գողացել: Նույն ժամանակահատվածում Ագաթանգեղոսի և Տերյան փողոցների երկու վճարային տերմինալներից էին փորձել գողություն անել, սակայն ձայնային ազդանշանի միանալու պատճառով գործն ավարտին չէին հասցրել:

Սայաթ-Նովայի պողոտայի խանութից հափշտակած գողոնը հայտնաբերվել է:

Բերման ենթարկված երիտասարդներից երկուսը ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս