Հայտնում եմ, որ նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Երեկ գրառում էի կատարել՝ անդրադառնալով «Թիմի» կողմից «Բիլայն Արմենիայի» ձեռքբերման գործարքի մանրամասներին։ Գրառումիցս հետո մի շարք IT ընկերությունների հարգելի ներկացուցիչներ իրենց առարկություններն էին հայտնել գրառման վերաբերյալ, մտահոգություն հայտնելով, որ այն կարող է հանիրավի բացասաբար ազդել «Թիմի» ձեռնարկատիրական գործունեության վրա։
Հայտնում եմ, որ նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը և բարձրաձայնել եմ մտահոգություններ, որոնք վերաբերելի են բացառապես կառավարության գործառույթներին։ Հարցադրումներս կհամարեմ փարատված, եթե հստակեցվեն այն հանգամանքները, որի բարձրաձայնումը ըստ իս բխում է հանրային շահերից։ Եթե կառավարության հանիրավի միջամտություն չի եղել, ապա «Թիմին» կարող եմ միայն հաջողություն մաղթել կազմակերպության զարգացման գործում»։