Բաժիններ՝

Բլինքենը Ռուսաստանին շնորհավորել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության կապակցությամբ

ՌԴ արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության կապակցությամբ, Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են աջակցել այդ թեմայի շուրջ գիտնականների միջեւ շփումները։

«Ես երեկ այդ մասին խոսել եմ Էնթոնի Բլինքենի հետ, մենք արծարծել ենք «Սպուտնիկ»-ի թեման, նա շնորհավորել է այն բանի կապակցությամբ, որ պատվաստանյութն արդյունքներ է տալիս, եւ մենք պայմանավորվել ենք զարգացնել մեր համապատասխան լաբորատորիաների, գիտնականների, արտադրողների միջեւ շփումները, տեսնել՝ կա արդյոք փոխգործակցության հնարավորություն այդ ճակատում»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, որը նվիրված էր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ բանակցությունների արդյունքներին:

Նա նշել է, որ եվրոպական գործընկերների հետ արդեն առկա են այդ թեմայով լայնածավալ շփումները, մի շարք երկրներ շահագրգռած են ռուսաստանյան պատվաստանյութի գնմամբ եւ իրենց տարածքում պատրաստուկի արտադրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728