Բաժիններ՝

«Արթուր Հովհաննիսյանին և Վահագն Հովակիմյանին խորհուրդ եմ տալիս կարդալ ՄԻԵԴ հետևյալ որոշումները». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԶԼՄ-ների մասին հերթական խայտառակ օրինագծի հեղինակներին, մասնավորապես նախկինում թմրանյութ օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված Արթուր Հովհաննիսյանին և Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ աշխատել չկարողացած (սահմանադրագետ) Վահագն Հովակիմյանին խորհուրդ եմ տալիս կարդալ ՄԻԵԴ հետևյալ որոշումները․

1․ Financial Times LTD and others, v. The United Kingdom, 15.12.2009,

2. Goodwin v. The United Kingdom, 27.03.1996,

3. Roemen and Schmit v. Luxembourg, 25.02.2003,

4. Voskuil v. The Netherlands, 22.11.2007

Եթե կարողանաք գոնե 12%-ը ընկալել, հավատացած եմ, որ կկարողանաք ընկալել նաև, որ ազատ արտահայտվելու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկը ու այդ իմաստով լրատվամիջոցների համար նախատեսված երաշխիքներն առանձնակի կարևորություն ունեն։

#ժողովրդավարության_բաստիոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս