
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն այլևս չեն շփվում. ռեփերը հեռացել է

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթի բաժանության մասին լուրերն ու ասեկոսեները շարունակում են մնալ հեղինակավոր ամսագրերի ու թերթերի ուշադրության կենտրոնում։
Մասնավորապես՝ People ամսագիրը նշում է, որ զույգն այլևս չի շփվում և սկսել է առանձին կյանքով ապրել։
Որպես նրանց ենթադրյալ բաժանման ևս մեկ ապացույց՝ Page Six-ը հայտնում է, որ 43-ամյա Քանյեն Կալաբասասի իր տնից 500 զույգ սպորտային կոշիկներ է վերցրել ու հեռացել է միայնակ ապրելու։
«Ապահարզանի թուղթը պատրաստ է, Քիմը այն դատարան կներկայացնի, երբ պատրաստ կլինի դրան»,-ասել է People-ի աղբյուրը։
Ամսագրի աղբյուրների համաձայն՝ Քիմն իր և Քանյեյի երեխաներին միայնակ մեծացնելու հարցում ոչ մի խնդիր չի տենսում։
Նշենք, որ զույգի բաժանության մասին լուրերը շրջանառվում են արդեն ամիսներ շարունակ։ Նրանք ամուսնացել են 2014-ին՝ Իտալիայում։ Քարդաշյանը և Ուեսթն ունեն 4 երեխա։