
Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 103 մլն թեստ է կատարվել

Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբեման ավելի քան 103 միլիոն թեստ: Փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 103,2 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել է 382 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 626,2 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: