
Տոնականյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկանցի մարտին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկանցի մարտին:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, ով վերջերս հաղթական մենամարտով նորամուտն էր նշել պրոֆեսիոնալ ռինգում, պատրաստվում է հերթական մենամարտին։ Հայ բռնցքամարտիկը մեկնել է Վլադիկավկազ, որտեղ մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ անցնում է ֆիզպատրաստության գերհագեցած ուսումնամարզական հավաք։ Տոնականյանի երկրորդ մենամարտը նախատեսված է մարտին:
Դեկտեմբերի 25-ին Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կայացած «Շամո Բոքսինգ» ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ, Տոնականյանը նոկաուտով հաղթել էր բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: