Բաժիններ՝

Նեյմարը համաձայնեցրել է 4 տարվա պայմանագիր

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի խաղալ փարիզյան ակումբում: Բրազիլական TNT Sports-ի փոխանցմամբ՝ նա պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը 4 տարով երկարաձգելու մասին: Դա հաստատում է նաև RMC Sport-ը:

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաստատվել է: Ակնկալվում է, որ գործարքի մասին կհայտարարվի մեկ շաբաթվա ընթացքում: 28-ամյա բրազիլացին փարիզյան թիմում է խաղում 2017 թվականից՝ 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվելուց հետո: Նրա գործող պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2022 թվականի ամառ:

Նեյմարը ՊՍԺ-ի հետ երեք անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնությունը, երկու անգամ՝ Ազգային գավաթը, Սուպերգավաթը և Լիգայի գավաթը:

Անցած մրցաշրջանում փարիզցիները հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջեցին «Բավարիային» (0։1):

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս