Բաժիններ՝

Ջեկոյի և Ֆոնսեկայի կոնֆլիկտը հարթվել է

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն վերադարձել է մարզմանը թիմի ընդհանուր խմբում: Բոսնիացին մի քանի շաբաթ անհատական էր ​​մարզվում՝ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ կոնֆլիկտի պատճառով:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքի համաձայն՝ իրավիճակը հարթվել է: Այնուամենայնիվ, պորտուգալացի մասնագետը մտադիր չէ ավագի թևկապը վերադարձնել 34-ամյա խաղացողին:

Հիշեցնենք, որ հռոմեական թիմի ավագն ու մարզիչը կոնֆլիկտ էին ունեցել Իտալիայի գավաթից դուրս մնալուց հետո։ Իտալական մամուլը գրում էր, որ մարզչական շտաբի որոշ անդամներ և թիմի առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսը՝ այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, աջակցել էին Ջեկոյին։

 Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728