
««Բարսան» վաստակում է 1 միլիարդ եվրո և կարող է իրեն թույլ տալ Մեսսի աշխատավարձը»․ Մեստր

«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Ժորդի Մեստրը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի ազդեցության մասին կատալոնական ակումբի վրա:
«Մեսսին չի ոչնչացնում «Բարսան»: Ակումբը վաստակում է միլիարդ եվրո և կարող է իրեն թույլ տալ նման աշխատավարձ:
Բացի այդ, Մեսսին օգնում է ակումբի եկամուտներին: Նրանք, ովքեր ասում են, որ Մեսսին ոչնչացնում է «Բարսան», կամ գաղափար չունեն, թե ինչի մասին են խոսում, կամ գործում են վատ մտադրություններով:
Չեմ հասկանում, թե ինչու է պայմանագիրը արտահոսել, երբ այն ստորագրվել է երեք տարի առաջ: Այն հասանելի է միայն նրանց, ում մոտ այն պահվում է, և փաստաբաններին։
Մեսսին դժգոհելու պատճառներ ունի, նա իրավունք ունի դա անել»,- ասել է Մեստրը:
Սիրարփի Աղաբաբյան