Բաժիններ՝

Մոսկվան և Դելին նախնականորեն պայմանավորվել են ՄիԳ-35-ի համատեղ արտադրության շուրջ

Մոսկվան եւ Դելին նախնականորեն պայմանավորվել են ՄիԳ-35 կործանիչների համատեղ արտադրության շուրջ՝ 110 կործանիչների հայտամրցույթում ՌԴ-ի հաղթելու դեպքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) փոխղեկավար Վլադիմիր Դրոժովը։

Նա հայտարարել է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել HAL հնդկական կորպորացիայի հետ: Նրա խոսքով՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ն արդեն հնդկական կողմին առաջարկություն է ուղարկել ՄիԳ-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ:

«Սպասում ենք հնդկական կողմի՝ ինքնաթիռների մատակարարման հայտամրցույթի հայտարարությանը: Բայց ավելի արագ եւ հուսալի աշխատանքն այդ հարցի շուրջ եւ ինքնաթիռների մատակարարումը կարող է կազմակերպվել միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,-ասել է ՌՏՀԴԾ-ի փոխղեկավարը: 2019 թվականի փետրվարին ՌՏՀԴԾ-ի փոխղեկավար Անատոլի Պունչուկը «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ Ռուսաստանը հրավեր է ստացել մասնակցելու 110 կործանիչների հնդկական հայտամրցույթին եւ մտադիր է առաջարկել ՄիԳ-35 ավիացիոն համալիրը, որը շարունակում է ՄիԳ ընտանիքի ինքնաթիռների շարքը: Իր հերթին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտարարել է, որ այդ հայտամրցույթին մասնակցենլու համար, բացի ՄիԳ-35-ից, կառաջարկվեն նաեւ Սու-35, քանի որ «դեռ հայտնի չէ Հնդկաստանի պատվիրատուի ցանկությունների ստույգ ուրվապատկերը»: Բացի ռուսական կործանիչներից, այս հայտամրցույթում պլանավորում են մասնակցել ամերիկյան F/A-18-ը եւ F-16 Fighting Falcon-ը, եվրոպական Eurofighter Typhoon-, ֆրանսիական Rafale-ը, ինչպես նաեւ շվեդական Gripen E-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս