Բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆը խոստանում է առավել դիտարժան լինել
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆը խոստանում է առավել դիտարժան լինել, քան հենց Ա լիգան: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանը:
«Կորոնավիրուսն այդքան մեծ ազդեցություն չունեցավ կանոնավոր առաջնության վրա: Այժմ մեկնարկել են քառորդ եզրափակիչի խաղերը: Ի տարբերություն նախորդ տարվա, առաջնությունում ունենք 8 թիմ և մրցակցությունը շատ է տարբերվում, որակապես ավելի բարձր է: Կան որոշ ակումբներ, որոնք փորձում են սեփական մարզադահլիճներ ունենալ և խաղերն անցկացնել այնտեղ»,-ասաց նա:
Պողոսյանի խոսքով` կանոնավոր առաջնությունում այս տարի ակնհայտ ֆավորիտներ չկային, քանի որ հետապահները հաղթում էին առաջատարներին, հեշտ խաղերը քչացել են, նույնիսկ կրքերն այնքան են բորբոքվում, որ բասկետբոլիստների միջև բախումներ են տեղի ունենում:
«Թեպետ կանոնավոր առաջնության վերջում առաջինը «Վահագնի Սիթի»-ն և «Մեդ Ֆոքս»-ն էին, բայց սա ոչինչ չի նշանակում փլեյ-օֆֆում ծավալվելիք պայքարի համար: Առաջին տարին էր, որ առաջնությանը մասնակցում է ԲԿՄԱ-ն, ի դեպ թիմի բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Ա լիգայի ղեկավարությունը: Նրանք մի քանի փայլուն հաղթանակների շնորհիվ կարողացան իրեն տեղն ապահովել փլեյ-օֆֆում»,-ասաց Պողոսյանը:
Կանոնավոր առաջնության արդյունքներով VBET A-League Playoffs-ին մասնակցելու իրավունք են նվաճել 6 թիմեր, որոնցից 4-ը՝ ԲԿՄԱ-ն, «Էրեբունին», «Ուրարտուն» և «Դվինը» պայքարը կսկսեն ¼ եզրափակիչ փուլից, իսկ լավագույն արդյունք գրանցած 2 թիմերը՝ «Մեդ Ֆոքսեսը» և «Վահակնի Սիթին» պայքարին կմիանան կիսաեզրափակիչ փուլից: Փլեյ-օֆֆ-ի նախնական փուլերում շարքը ձգվելու է մինչև 4 հաղթանակ, եզրափակիչում՝ 5 հաղթանակ, ընդ որում՝ հաշվի են առնվում նաև կանոնավոր առաջնության 3-րդ և 4-րդ շրջանի արդյունքները: