Պենտագոնում հայտարարել են, որ Nimitz ավիակիրը հեռանում է Մերձավոր Արևելքից
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Nimitz ատոմային ավիակիրը հեռանում էՄերձավոր Արեւելքից եւ ուղղություն է վերցնում դեպի Հնդկա-խաղաղօվկիանսյան տարածաշրջան: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Ավիակիրների խումբը՝ Nimitz ավիակրի գլխավորությամբ հեռանում է (ԱՄՆ-ի զինված ուժերի) Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտուց եւ ուղղություն է վերցնում դեպի (հրանամանատարության) Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, դա նշանակում է, որ «Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում ամերիկյան ավիակիրներ չկան»: Իր հերթին հասարակայնության հետ կապերի հարցերով Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին նշել է, որ, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի կարծիքով՝ ԱՄՆ-ը «հուսալի ներկայություն ունի Մերձավոր Արեւելքում»:
Ամերիկացի զինծառայողները բազավորված են Պարսից ծոցի շատ երկրներում, եւ (տարածաշրջանում) առազմաօդային ուժերի ավելի քան բականաչափ ուժեր կան ցանկացած հակառակորդի դիմակայելու համար»,- պազաբանել են Պենտագոնի մամուլի ծառայությունում: Հունվարի սկզբին ԱՄՆ-ի նախկին վարչակազմը որոշում էր ընդունել Nimitz-ը թողնել Մերձավոր Արեւելքում՝ դա հիմնավորելով Իրանի կողմից սպառնալիքով: Մինչ այդ ավիակիրը մտնում էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի այն խմբավորակման կազմի մեջ, որը գտնվում էր Սոմալիի ափերի մոտ: Նրա խնդիրն էր հանրապետությունից ԱՄՆ-ի զինծառայողների դուրսբերման անվտանգության ապահովումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: