Բաժիններ՝

«Բարսելոնան» հավատարմության համար Մեսսիին կվճարի 39 միլիոն եվրո, նույնիսկ, եթե արգենտինացին հեռանա ամռանը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամռանն ակումբից լրացուցիչ 39 միլիոն եվրո կստանա, հաղորդում է As-ը՝ հղում անելով El Mundo-ին:

Այս գումարն արգենտինացուն երաշխավորված է՝ որպես հավատարմության բոնուս, և նա այն կստանա անկախ այն բանից՝ կմնա՞ թիմում, թե՞ կթողնի այն գործող պայմանագրի ավարտից հետո:

Սույն պայմանագրի պայմանների համաձայն՝ վճարումը պետք է իրականացվի 2021 թվականի հուլիսին:

Հիշեցնենք, որ հարձակվող Նեյմարը, չնայած ՊՍԺ տեղափոխությանը, նախկինում 26 միլիոն եվրո էր պահանջում «Բարսելոնայից»՝ պնդելով, որ կատալոնացիները պայմանագրի երկարաձգման ժամանակ իրեն երաշխավորում են այդպիսի հավատարմության բոնուս: Նա այս գումարը պետք է ստանար հենց ՊՍԺ մեկնելուց առաջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Մեսսիին դեռ պարտք է 63,5 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում 72-ից նրան վճարվել է ընդամենը 8,5 միլիոն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728