Բաժիններ՝

«Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշ տելեգրամյան ալիքներում տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցած շաբաթ եւ կիրակի օրերին որդու հետ մաքրելիս է եղել իր տան հարակից տարածքները ձյան ծածկույթից:

Կիրակի ցերեկը ակնհայտ անսթափ վիճակում գտնվող մի անցորդ հասարակական կարգը խախտող վարք է դրսեւորել, ինչին արձագանքելով, քաղաքապետը դիտողություն է արել և պահանջել է քաղաքացուց հանրային տարածքում պահպանել բարեվարքության կանոնները:

Ավելի ուշ անսթափ քաղաքացու հարազատները հանդիպել են քաղաքապետ Մարությանի հետ, նշել, որ իրենց որդին անսթափ լինելով, չի ճանաչել քաղաքապետին, անպատշաճ վարք է դրսևորել, եւ ներողություն են խնդրել միջադեպի համար:

Հայկ Մարությանը միջադեպը համարում է սպառված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728