Բաժիններ՝

«Հարրի Փոթերի» ռեժիսորը պատմել է, թե ինչից է վախեցել նկարահանումների ժամանակ

«Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը եւ գաղտնի սենյակը» ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլամբուսը պատմել է, թե ինչից է վախեցել ֆրանշիզայի առաջին մասի նկարահանումների ժամանակ, հաղորդել է Collider-ը: Հրատարակությանը տված հարցազրույցում նա խոստովանել է, որ մշտապես զգացել է իր հսկայական պատասխանատվությունը: Նրան սպասում էր դերասանների ընտրություն, մտածել, թե էկրանի վրա ինչպիսին կլինի Ջոան Ռոուլինգի ստեղծած աշխարհը եւ ինչպես ցուցադրել կախարդությունը:

Նա զգում էր, որ սխալ թույլ տալու իրավունք չունի: «Ինձ հատկապես ծանր տրվեց առաջին ֆիլմը: Առաջին երկու շաբաթներին ես ամեն օր մտածում էի, որ ինձ կհեռացնեն: Ամեն ինչ լավ էր, բայց ես երկյուղում էի, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ապա ինձ դուռը ցույց կտան: Իմ այս հույզերը ես պետք է թաքցնեի, որպեսզի հնարավորություն ունենամ նորմալ հաղորդակցվել մարդկանց հետ եւ հարթակի վրա ստեղծել ջերմ մթնոլորտ»,-հավելել է նա: Ռեժիսորը պատմել է նաեւ, որ հանդարտվել է միայն հանդիսատեսների կողմից Չիկագոյում ժապավենի առաջին թեստային դիտումից հետո:

Դա սեւագիր տարբերակն էր՝ գրեթե երեք ժամ տեւողությամբ: Այն շատ դուր եկավ ե՛ւ երեխաներին, ե՛ւ ծնողներին: Վերջնական տարբերակն ավելի կարճ էր՝ երկու ժամ 32 րոպե: Կոլամբուսը նաեւ հայտնել է, որ երկրորդ ֆիլմի վրա աշխատանքն իրեն անհամեմատ ավելի շատ բավականություն է պատճառել, քանի որ ինքն իրեն զգալիորեն ավելի ազատ է զգացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս