
«Փաշինյանն իր անհայրենիք սորոսականներով երկիրը մատնել է աղետի և իշխանության մնալու որևէ շանս չունի». Դավիթ Ջամալյան

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկայացավ որպես պետական գործիչ, նա կայացավ որպես ազատագրված հայրենիքը հանձնող։ Փաշինյանն իր անհայրենիք սորոսականներով երկիրը մատնել է աղետի և իշխանության մնալու որևէ շանս չունի։
Հասարակության գիտակցությունն աստիճանաբար ազատագրվում է Նիկոլ Փաշինյանի ծղրտան դեմագոգիայի կապանքներից, մարդիկ սթափվում են, հասկանում, որ խաբվել են։ Նա շատ շուտով հեռանալու է, հեռանալու է հայրենիք հանձնողի, հազարավոր մեր հայրենակիցներին գաղթական սարքողի խարանը ճակատին։
Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ