
Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան. News.am

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, անվտանգության մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։
Համբարձումյանը հիշեցրել է իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12-ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: